Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հեռախոսազրույց է ունեցել մեքսիկացի իր պաշտոնակից Սալվադոր Սիենֆուեգոսի հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու հարաբերությունները պաշտպանության ոլորտում: