Մատչելիության հղումներ

Թրամփը քննադատել է Օբամայի օրոք Իրանի հետ կնքված «ահավոր գործարքը»


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանը պաշտոնապես հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում միջմայրցամաքային հրթիռի փորձարկում անցկացնելու կապակցությամբ:

Ակնարկելով Բարաք Օբամայի օրոք համաձայնեցված միջուկային գործարքը՝ Թրամփը նաև գրել է Թվիթերի էջում, թե՝ «Իրանը պետք է երախտապարտ լիներ ԱՄՆ-ի առաջարկած ահավոր գործարքի համար, Իրանը արդեն փլուզման եզրին էր, երբ ԱՄՆ-ի աջակցությամբ կնքվեց 150 միլիարդ դոլարի եկամուտ ապահովող գործարքը»։

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հունվարի 29-ին Իրանի անցկացրած հրթիռային փորձարկումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի բանաձևին:

«ԱՄՆ-ի նոր վարչակարգը կհասկանա, որ Իրանին սպառնալն անիմաստ է»,- արձագանքել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի ավագ օգնական Ալի Աքբար Վելայաթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG