Մատչելիության հղումներ

Արարատի մարզում 13 հանրապետականներ կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել


Արարատի մարզպետարանի տասներեք աշխատակից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Կուսակցության գրասենյակում ստացել ենք Արտաշատի շրջանային կազմակերպությունում հաշվառվող 13 մեր կուսակցական ընկերների դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Թադևոսյանը այս հրաժարականները կապեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու հետ:

Այսօր ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրած հանրապետականների թվում են Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, ազգականներ՝ ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG