Մատչելիության հղումներ

Արգենտինայի հայ համայնքը դատապարտում է Չավուշօղլուի այցը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային շրջագայություն է կատարում Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում:

Արգենտինայում սա Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է վերջին 20 տարիների ընթացքում: Դրա նպատակն է, ըստ Թուրքիայի թիվ մեկ դիվանագետի, «ավելի սերտ կապեր հաստատել բարեկամ երկրների հետ՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրները՝ ահաբեկչությունը, գլոբալ ջերմացումը և համաճարակները»:

Արգենտինայի հայ համայնքը շատ խիստ հայտարարությամբ դատապարտել է Չավուշօղլուի այցը՝ ընդգծելով, որ նա ներկայացնում է մի պետություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և նաև աջակցում է Ադրբեջանին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG