Մատչելիության հղումներ

Թրամփը ողջունում է սիրիացի քրիստոնյաների ներգաղթը Միացյալ Նահանգներ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրիստոնեական CBN ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիացի քրիստոնյաներին ամերիկյան մուտքի վիզաների տրամադրման հարցում որոշակի արտոնություններ կտրամադրվեն:

«Քրիստոնյաները Սիրիայի բնակչության այն խումբն են, որն ամենաշատն է տուժել իսլամիստ ահաբեկիչների գործողություններից», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

«Սիրիացի քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքը սարսափելի էր: Սիրիացի քրիստոնյաների համար գրեթե անհնարին էր մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք: Փոխարենը, եթե մահմեդական ես` կարող ես մուտք գործել ԱՄՆ», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG