Բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա դատախազի ցուցումով ձերբակալվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ա.Կ.-ն: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:
Հիշեցնենք՝ հունվարի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (բռնաբարության փորձ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հաստատության աշխատակցի կողմից) հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի ԲԿ» ընկերության բժշկի կողմից նշված բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու փաստի առթիվ: