Սիրիայի ընդդիմությունը մերժել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանը ներկայացրել է Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
«Մենք ասացինք, որ միայն սիրիացիները կարող են կազմել Սիրիայի Սահմանադրությունը», - Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասել է ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Յահյա ալ-Արիդին և ավելացրել. - «Ռուսները նախագիծը դրել են սեղանին, բայց մենք նույնիսկ չենք դիպել դրան»:
Հունվարի 24-ին Աստանայում բանակցությունների ավարտին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են, որ համատեղ ջանքերով կփորձեն նպաստել Սիրիայում անցած տարվա վերջին հաստատված հրադադարի պահպանմանը:
Վաղը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի ընդդիմության հետ, սակայն առայժմ հայտնի չէ, թե սիրիական կողմից ով է մասնակցելու այդ հանդիպմանը: