Թալիբները կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ամերիկյան ուժերը Աֆղանստանից՝ հայտարարելով, թե այդ «ճահիճը» 15 տարի ավերածություն ու մահ է միայն պատճառում:
Իրենց բաց նամակում թալիբները նաև նշել են․ - «Այս պատերազմն ավարտի հասցնելու պատասխանատվությունը Ձեր ուսերին է դրված»:
Թրամփը դեռ երբեք չի հստակեցրել իր քաղաքականությունը Աֆղանստանի առումով, թեպետ աջակցություն է հայտնել զորքերի այնտեղ տեղակայմանը: