Մատչելիության հղումներ

Քաղաքագետ. Ձևավորված դաշինքները պրակտիկ իմաստով իշխանությանը լուրջ խնդիր առաջադրել չեն կարող


Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մինչ այս պահը ձևավորված ընդդիմադիր դաշինքները պրակտիկ իմաստով իշխանությանը լուրջ խնդիր առաջադրել չեն կարող։

«Եթե տեսականում վերցնենք, այո՛, կարող է լինել իշխանությանը լուրջ մրցակից դաշինք, բայց, պրակտիկ իմաստով, հատկապես հաշվի առնելով, որ առանցքային դաշինքներն ամենաազդեցիկ թվացող կամ երևացող դաշինքները նաև հենց իշխանությունից ծագած գործիչների, համակարգից ծագած գործիչների շուրջ ձևավորվող դաշինքներ են, ես կարծում եմ այստեղ, պրակտիկ իմաստով, իշխանությանը լուրջ խնդիր առաջադրել այդ դաշինքները չեն կարող, և մենք սա տեսել ենք նաև բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկուկես, երկու տարի առաջ, ոչ իշխանական բևեռի, նաև դա էլ յուրօրինակ դաշինք էր, այդ բևեռի գործունեության տեսքով մենք տեսնում ենք, որ դա սկզբունքային մրցակցություն իշխանությանը չի կարողանում հանդիսանալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Հարցին, թե ինչո՞ւ այս անգամ ընդդիմության մեծ մասը որոշեց դաշինքներով մասնակցել ընտրություններին, սա ինչի՞ մասին է վկայում, ինչո՞ւ է այսպես, Բադալյանը պատասխանեց. - «Նախ առաջին հերթին երևի թե ամեն ինչ պայմանավորված է ռեսուրսների սղությամբ, և այս առումով տեղի է ունենում որոշակի օպտիմալացում, քանի որ հայաստանյան քաղաքականություն էլ շատ մեծ կախվածություն ունի ֆինանսական և նյութական ռեսուրսներից, երկրորդը՝ նաև հավանական է խորհրդարանի տեղերի նվազեցմամբ, ինչը հավակնորդների թվի ոչ միայն չնվազելու, այլ նույնիսկ ավելանալու պայմաններում, բնականաբար, էլի առաջ է բերում օպտիմալացվելու անհրաժեշտություն, և բացի դրանից նաև այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական գործընթացները բավական երկար ժամանակ արդեն թելադրում է բացառապես իշխանությունը, իսկ իշխանությունը հայտարարել է խոշորացման գործընթացի մասին, դա Հանրապետական կուսակցության համագումարի իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը, և դաշինքային, այսպես ասած, ֆորմատների ակտիվացումը կարծում եմ, որ պայմանավորված է նաև հենց դրանով, որ քաղաքական մնացյալ դաշտը հիմնականում արձագանքում է իշխանության նախաձեռնություններին և այս իմաստով դաշինքային այս ֆորմատների առատությունը պայմանավորում եմ նաև հենց այս հանգամանքով։ Այս տեսանկյունից նաև պետք է ասել, որ այս գործընթացն իր մեջ նաև դրական բան է պարունակում՝ ինքնին այս քաղաքական կուսակցական դաշտի խոշորացումը կարծում եմ դրական միտում է, և այստեղ շատ կարևոր է, թե արդյո՞ք այս նոր միտումը բերելու է նոր և ավելի խոշոր կուսակցությունների արդեն գաղափարական և բովանդակային կուսակցությունների ձևավորման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG