Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ծանոթ չէ «Գազպրոմ»-ի և Վրաստանի միջև կնքված գազի տարանցման նոր պայմանագրին


Հայկ Հարությունյան, արխիվ
Հայկ Հարությունյան, արխիվ

Ռուսական «Գազպրոմ»-ի և Վրաստանի կառավարության միջև կնքված գազի տարանցման նոր պայմանագրին և դրա մանրամասներին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ծանոթ չէ:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք տարանցման գնի նվազեցումը թույլ կտա մեկ տարի հետո հայ սպառողի համար ավելի մատչելի սակագին սահմանել, փոխնախարարը պատասխանեց. - «Մենք ամեն տարի էլ փորձելու ենք ավելի մատչելի տարանցման պայմաններ վերցնել»:

Անդրադառնալով իրանական գազի ներկրման ծավալների ավելացման հարցին, Հարությունյանը նշեց, որ բանակցությունները ընթացքի մեջ են, և միայն հստակ արդյունքների դեպքում այդ մասին կտեղեկացնեն: «Իրանական կողմի հետ բանակցությունները ընթացքի մեջ են ծավալների վերաբերյալ: Երբ որ լինեն արդյունքներ՝ կիմանաք» - ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG