Մատչելիության հղումներ

Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը կուսումնասիրի ընտրություններին ստացած ահազանգերը


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը և աշխատանքի հրապարակայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG