Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
Ըստ ՀԱԿ լրատվական ծառայության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրական գործընթացի, համաձայնագրով նախատեսված ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքի շուրջ: