Թմրանյութերի վաճառքով զբաղվող համաշխարհային ամենախոշոր հանցախմբերից մեկի ղեկավար Չապո Գուսմանը Մեքսիկայից արտահանձնվեց ԱՄՆ։
Գուսմանը, ով նախկինում երկու անգամ փախուստի է դիմել մեքսիկական խիստ ռեժիմի բանտերից, դատարանի առջև կկանգնի Նյու Յորքում:
ԱՄՆ վեց նահանգների դաշնային դատախազությունները նրան մեղադրանք են առաջադրել թմրանյութերի վաճառքի, սպանությունների և փողերի լվացման հոդվածներով։