Մատչելիության հղումներ

Օբամայի օրոք տարբեր երկրներում ԱՄՆ գործողություններից զոհվել է 117 քաղաքացիական անձ․ ԱՄՆ հետախուզություն


ԱՄՆ-ի կողմից այլ երկրներում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ռմբակոծությունների դեմ բողոքի ակցիա Նյու Յորքում, ապրիլ, 2013թ․
ԱՄՆ-ի կողմից այլ երկրներում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ռմբակոծությունների դեմ բողոքի ակցիա Նյու Յորքում, ապրիլ, 2013թ․

ԱՄՆ հետախուզության տվյալներով, Բարաք Օբամայի նախագահության օրոք տարբեր երկրներում ամերիկյան գործողությունների զոհ է դարձել 117 քաղաքացիական անձ։

Թեև այդ երկրները չեն նշվում, սակայն հայտնի է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Կենտրոնական հետախուզական վարչությունը թիրախներ են հետապնդել Պակիստանում, Եմենում, Սոմալիում և Լիբիայում:

Տվյալները չեն ներառում Միացյալ Նահանգների կողմից որպես ակտիվ մարտական գործողությունների շրջաններ դիտարկվող Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ավիահարվածներից տուժածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG