Մատչելիության հղումներ

Նախարար․ Բանակցելու ենք Կարս-Ախալքալակ երկաթուղով դեպի Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնելու շուրջ


Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցումից հետո Երևանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային փոխադրումներ իրականացնելուն: Այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, այս մասին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման փոխադրումներով կարող է զբաղվել, օրինակ, վրացական երկաթուղային ըկերությունը: «Այդ ուղղությամբ քննարկումներ կլինեն: Թե ինչ արդյունքներ կունենանք, ձեղ տեղյակ կպահենք: Ցանկացած գործարք, պայմանագիր, որոնք կարող են նպաստել այլ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության մեծացմանը, վստահ եղեք, որ քննարկվում է»,- ասաց նախարարը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2016թ․ հունվար-նոյեմբեր հատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 145,4 միլիոն դոլար, ինչը 17%-ով ավելի է 2015 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ: Այս ցուցանիշով Թուրքիան Հայաստանի յոթերորդ խոշոր առևտրային գործընկերն է: Հատկանշական է, որ հայ-թուրքական առևտուրը նման ծավալի է հասել սահմանի՝ արդեն մոտ քառորդ դար փակ լինելու պայմաններում: Անկարան, հիշեցնենք, Հայաստանի հետ սահմանը փակեց 1993թ․ ապրիլին:

Ակնկալվում է, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղին շահագործման կհանձնվի այս տարի: Ադրբեջանը շահագրգիռ է այդ երկաթուղու կառուցմամբ, որովհետև այն, փաստորեն, փոխարինելու է Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթգծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG