Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը չի գնահատում ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ազատազրկելու մասին դատարանի վճիռը


 Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Ինչ վերաբերում է անցած դեկտեմբերի վերջին Չինարի գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակմանն ու դրա հետևանքներին առնչվող՝ ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքներին, ապա դրանք արդեն ավարտվել են և առաջիկայում կներկայացվեն հանրությանն ու միջազգային կառույցներին:

Մարդու Իրավունքների պաշտպանը չի ցանկանում գնահատել քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազարկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ի պատասխան, «Ազատության» հարցին՝ արդյո՞ք իրավաչափ է ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի համար Սաֆարյանին 2 տարվա անազատության դատապարտելու վճիռը, Արման Թաթոյանն այսօր ասաց՝ «Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, կարող է բողոքարկվել: Օրենքն արգելում է ՄԻՊ-ին գործողություն իրականացրել, գնահատական չեմ կարող տալ»:

ՄԻՊ-ը, սակայն, կգնահատի 2016-ի ամռանը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումն ու դրան առնչվող հետագա զարգացումները: Այդ մասին աշխատանքային զեկույցը, որն օմբուդսմենի գրասենյակը խոստացել էր հրապարակել դեռ մինչև անցած տարեվերջ, կներկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ըստ Թաթոյանի, այն այժմ խմբագրման և թարգմանության փուլում է։

Ինչ վերաբերում է անցած դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակմանն ու դրա հետևանքներին առնչվող՝ ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքներին, ապա դրանք արդեն ավարտվել են: Արման Թաթոյանի խոսքով, իրենք մանրակրկիտ աշխատանք են տարել՝ հնարավորինս առարկայական ներկայացնելով հայկական դիրքերի և խաղաղ բնակչության վրա ադրբեջանական զինուժի հարձակումները:

Օբուդսմենի գրասենյակը Չինարիում աշխատել է նաև հունվարի առաջին օրերին։ Ամսի 3-ին՝ երեկոյան, իսկ 8-ին՝ գիշերային ժամերին, գյուղը կրկին գնդակոծվել է: Թիրախավորվել են հատկապես դպրոցն ու մանկապարտեզը։ Թաթոյանն ասում է՝ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղի շրջակայքում չկա որևէ զորամաս, դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ Ադրբեջանը հստակ նպատակադրվել է վնաս հասցնել խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը։ Այս և մյուս փաստերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նաև տեսանյութ է պատրաստել:

Այս նյութերը դեռևս միջազգային կառույցներին չեն ներկայացվել: Օմբուդսմենի խոսքով, առաջիկա շաբաթվա ընթացքում ինքն այցելելու է նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Այս պահին կոռեկտ չեմ համարում խոսել, թե ես նրանցից ինչ արձագանքներ եմ ակնկալում»,- ասաց Արման Թաթոյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արման Թաթոյանին հարց ուղղվեց նաև Human Rigths Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի մասին, որում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում խնդրահարույց է գնահատված։ Կազմակերպությունն այդ զեկույցում մատնանշել էր խաղաղ ցուցարարների, նաև լրագրողների նկատմամբ բռնությունների, մարդկանց անհիմն կերպով ազատությունից զրկելու բազմաթիվ փաստեր։

«Պետք է ասեմ, որ այն, ինչ իրենք հրապարակել են, նախապես քննարկել են ինչպես այստեղի հասարակական կազմակերպություների, այնպես էլ ինձ հետ: Տեղեկությունները, որ էնտեղ կան, նաև մենք ենք տրամադրել: Այդ գնահատականները որ էնտեղ կան, ասպես ասեմ՝ շատ ավելի մանրամասն ես եմ պատրաստվում հրապարակել»,- զեկույցի առնչությամբ, ասաց օմբուդսմենը:

Նա չմեկնաբանեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մարգարիտ Եսայանի այն հայտարարությունը, թե Human Rigths Watch-ի զեկույցը միակողմանի է, քանի որ այնտեղ հիշատակում չկա ՊՊԾ գնդի տարածքի գրավման ընթացքում զոհված 3 ոստիկանների մասին։ Օմբուդսմենը միայն նշեց՝ երբ ներկայացնի սեփական զեկույցը, կպատասխանի բոլոր հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG