Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը հանդիպել է Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան, լուսանկարը՝ մարզպետարանի պաշտոնական կայքէջից
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան, լուսանկարը՝ մարզպետարանի պաշտոնական կայքէջից

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ընկերության բուժանձնակազմին:

Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:

Նշենք, որ երեկ լուծվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է Սյունիքի մարզպետի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:

Վահե Հակոբյանն ասել է, որ այսօր ներկայացնելու է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG