Մատչելիության հղումներ

Թուրքական դատախազությունը պահանջում է Դեմիրթաշին ազատազրկել մինչև 142 տարով


Թուրքական ոստիկանությունը ցրում է քրդերի բողոքի ցույցը, արխիվ
Թուրքական ոստիկանությունը ցրում է քրդերի բողոքի ցույցը, արխիվ

Դիարբեքիրի հանրապետական դատախազության վարույթում գտնվող ահաբեկչության դեմ պայքարին առնչվող գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամբ:

Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Նոյեմբեր ամսից ճաղերի հետևում գտնվող քուրդ պատգամավորների համար դատախազությունը պահանջում է երկարաժամկետ ազատազրկում՝ 43-ից մինչև 142 տարի Դեմիրթաշի և 30-ից 83 տարի՝ Յուքսեքդաղի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG