Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը վերսկսվել են


Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված հավաք Ստամբուլում, արխիվ
Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված հավաք Ստամբուլում, արխիվ

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում այսօր մեկնարկել են «Ակօս» պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը։

«Ակօս»-ի հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում պաշտպանական խոսքով հանդես է գալու Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Ալի Ֆուադ Յըլմազը։ Դատական նիստերը շարունակվելու են մինչև հունվարի 20-ը։

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին ընդառաջ, Դինքի ընկերներն այսօր կրկին հավաքվել էին Ստամբուլի արդարադատության պալատի դիմաց։ Հավաքվածներից ելույթ ունեցավ Բյուլենթ Այդընը։ «10 տարի է Հրանտը չկա, արդարություն չկա»,- ասաց Այդընը՝ հավելելով, որ հունվարի 19-ին՝ Դինքի սպանության օրը, ինչպես ամեն տարի, հավաքվելու են հանցագործության վայրում՝ «Ակօս»-ի շենքի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG