Մատչելիության հղումներ

Գարո Փայլանը Թուրքիայի Սահմանադրական դատարանում վիճարկում է իրեն նիստերի մասնակցությունից զրկելու որոշումը


Գարո Փայլան, արխիվ
Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝վիճարկելու խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից իրեն զրկելու որոշումը։

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ Փայլանը թուրքական մեջլիսի կայացրած որոշումը հակասահմանադրական է համարում, պնդելով, թե այն խախտում է պատգամավորական անձեռնմխելիության և խոսքի ազատության իր իրավունքը։ Հայազգի պատգամավորի կարծիքով՝ իրեն պատժելու որոշումը հակասում է նաև խորհրդարանի ներքին կանոնադրությանը, ուստի նա դիմում է ներկայացրել նաև Թուրքիայի Ազգային ժողովի նախագահությանը՝ պահանջելով վերանայել այդ որոշումը։

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը զրկվել էր խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից՝ անցած ուրբաթ թուրքական մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Խորհրդարանականները, վրդովված Փայլանի ելույթից, պահանջել էին նրան հեռացնել մեջլիսի նիստից։ Պատգամավորի խոսքերը հանվել էին նաև նիստի արձանագրություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG