Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է Գորիսում հաց արտադրող 33 ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու հացի գնի բարձրացման հարցը:
«Ազատության» հետ հեռախոսազրույցում, մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ հանդիպման ընթացքում գործարարներն ընդհանուր եզրահանգման են եկել՝ կրկին նվազեցնել հացի գինը և վաճառել նախկին գնով:
Մարզպետի մամուլի խոսնակը նաև հավելեց, որ այսօր օրվա երկրորդ կեսին խանութները հացը ստացել են արդեն իջեցված գնով։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում միայն Գորիս քաղաքում էր հացը 20 դրամով թանկացել: