Մատչելիության հղումներ

Քիմպրոմցիները չվճարված աշխատավարձի պահանջով Լոռու մարզպետարանի շենքի մոտ էին


Քիմպրոմցիների ցույցը կառավարության շենքի մոտ, արխիվ
Քիմպրոմցիների ցույցը կառավարության շենքի մոտ, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ առավոտյան չվճարված աշխատավարձի պահանջով հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջև:

Դեռ 2016 թվականի տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել էր, թե չգիտի` սնանկացած ընկերությունը երբ կվճարի աշխատողների պարտքը:

Պարտատերերի ցուցակում աշխատավարձի պարտքը առաջնահերթ չէ: Այսօր մարզպետը դրական պատասխան չտվեց քիմպրոմցիներին, փոխարենն ասաց, թե պատրաստվում է առաջարկել կառավարությանը՝ վերանայել պարտատերերի առաջնահերթությունը և քիմպրոմցիների 140 միլիոն դրամ աշխատավարձի պարտքի մարումը «գ» կետից տեղափոխել «ա» կետ:

Քիմպրոմցիները, հիշեցնենք, պահանջում են 2016 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, նոյեմբեր և դեկտեմբերի ամիսների աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG