Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը Obamacare - ի չեղարկման գործընթաց է սկսում


ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած և իրականացրած առողջապահական ապահովագրական ծրագիրը (Obamacare) չեղյալ հայտարարելու գործընթաց սկսելու օգտին, հաղորդում է CNN-ը:

Սենատի բյուջետային կոմիտեի նախագահ Մայք Էնզիի խոսքով, ընդունված բանաձևը հող է նախապատրաստում ոլորտում «իրական օրենսդրական աջակցության» ծրագիր կյանքի կոչելու համար, ինչն «ամերիկացիները վաղուց էին պահանջում»:

Obamacare-ը Բարաք Օբամայի հիմնական նախընտրական ծրագրերից էր, որի իրագործումը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, մոտ 20 միլիոն ամերիկացիների հնարավորություն տվեց օգտվել անվճար բուժծառայություններից:

Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իր առաջին իսկ քայլերից մեկը լինելու է Obamacare-ի չեղարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG