Մատչելիության հղումներ

ՔԿ․ Վարդանանց փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել


Լուսանկարը՝ Ոստիկանության կայքէջի
Լուսանկարը՝ Ոստիկանության կայքէջի

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Վարդանանց փողոցում այսօր տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:

«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998 թ․ ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից:

Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- փոխանցում է ոստիկանության կայքէջը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչպես նաև Ռաֆֆի Մարտիրոսյանին՝ «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք»։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։ Կասկածյալը ձերբակալվել է», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG