Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամական և ռազմավարական սերտ հարաբերությունների կապակցությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային և էներգետիկ տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
Ջանելիձեն դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչական գործողությունները և աջակցություն ու համերաշխություն հայտնել Թուրքիայի ժողովրդին և իշխանությանը:
Էրդողանը մեկ անգամ ես վերահաստատել է պաշտոնական Անկարայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը: