«Համախմբում» կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության վարչության հերթական նիստը:
Ըստ հաղորդագրության, օրակարգում ընդգրկված էին ընթացիկ, նախընտրական քարոզարշավի նախապատրաստության, ինչպես նաև այլ ուժերի հետ բանակցությունների ընթացքին վերաբերող հարցեր:
«Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Վարչությունը բավարար գնահատեց այլ քաղաքական ուժերի հետ ընթացող նախնական քննարկումները: Միաժամանակ, որոշում կայացվեց ավելի ինտենսիվ դարձնել դրանք՝ վերջնական որոշումների հանգելու նպատակով: Վարչությունը նաև որոշում կայացրեց ստեղծել բանակցող խումբ», - ասված է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչությունը լիազորել է կուսակցության փոխնախագահներ Ստեփան Մարգարյանին և Էլինար Վարդանյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանին ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: