Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմադիր գործչի որդին ծեծել է «Ռուսթավի 2»-ի տնօրենին


«Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկա Գվարամիան, արխիվ
«Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկա Գվարամիան, արխիվ

Վրաստանում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Լևան Գաչեչիլաձեի որդին՝ Ռաթին՝ երկրի ամենաազդեցիկ հեռուստաընկերություններից մեկի՝ «Ռուսթավի 2»-ի տնօրեն Նիկի Գվարամիային ծեծելու մեղադրանքով: Ըստ իրավապահների, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի սրճարաններից մեկում:

Ոստիկանություն ներկայանալուց առաջ մեղադրյալը Ֆեյսբուքում գրել է. - «Գվարամիան Սաակաշվիլիի վարչակազմի առաջնորդներից էր: Նրան տեսնելով ես չկարողացա զսպել նրա հետ հաշիվներս մաքրելու ցանկությունը այն ամենի դիմաց, որ ապրել է Գաչեչիլաձեների ընտանիքը Սաակաշվիլիի 9-ամյա կառավարման ժամանակ»:

Այդ տարիներին տուժողը զբաղեցնում էր Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG