2017 թվականին երկու ընտրություններ են սպասվում՝ խորհրդարանական և Երևանի ավագանու: Առավել կարևոր են դիտվում խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում:
Հենց այդ համակարգի տրամաբանության մեջ են տեղավորվում ներքաղաքական առկա գործընթացները, որոնց շուրջ «Ազատության» եթերում իրենց նկատառումներն են հայտնում քաղաքագետներ Միքայել Զոլյանն ու Մովսես Դեմիրճյանը: