Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարները առաջիկա օրերին հանդիպում կունենան, որը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բնորոշել է որպես մասնատված կղզին միավորելու պատմական հնարավորություն:
Ակնկալվում է, որ ավելի քան մեկուկես տարի շարունակված քննարկումներից հետո կողմերը առաջիկա երկուշաբթի Ժնևում կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչին կհետևի համաձայնությունը երաշխավորող պետությունների գագաթնաժողովը:
Հունական Կիպրոսի առաջնորդ Նիկոս Անաստասիադեսը և թուրքական հատվածի ղեկավար Մուսթաֆա Աքընջին տասմայակներ շարունակվող տարաձայնությունը հարթելու քաղաքական կամք և պատրաստակամություն են հայտնել՝ օրեր առաջ գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով խորհրդական, Նորվեգիայի նախկին արտգործնախարար Էսպեն Բարտ Էիդը: