Անցած 2016 թվականի Հայաստանի ներքին կյանքում ամենադրամատիկ իրադարձությունը Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումն էր։
Հուլիսին Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 2008-ի մարտի 1-ից հետո առաջին անգամ Երևանի կենտրոնում կրակոցներ և պայթյուններ հնչեցին, զրահատեխնիկա հայտնվեց. երեք զոհ, բազմաթիվ տուժած քաղաքացիներ ու լրագրողներ, հարյուրավոր բերման ենթարկվածներ։
Իրեն «Սասնա ծռեր» անունը տված զինված խումբը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երկու շաբաթ շարունակ գրավված պահեց մայրաքաղաքի ամենամեծ ոստիկանական հենակետերից մեկը։ Ու թեև առաջարկված լուծումը ծայրահեղ էր, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ համերաշխություն հայտնելու «Սասնա ծռեր»-ին։
Երկու շաբաթ, որ ցնցեցին Հայաստանը։