Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ապագա մամուլի խոսնակ Շոն Սփայսերը, ով իր պարտականությունները կստանձնի մի քանի շաբաթից, խստորեն քննադատել է Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված վերջին պատժամիջոցները:
«Արդյո՞ք 35 դիվանագետների արտաքսումն ու ԱՄՆ տարածքում գտնվող երկու ռուսական օբյեկտների փակումը համարժեք պատասխան էր տեղի ունեցածին», - նշել է Սփայսերը ABC News -ին տված հարցազրույցում:
Սպիտակ տան ապագա խոսնակը նաև նշել է, որ Թրամփը, ըստ ամենայնի, չեղյալ կհայտարարի Օբամայի նախագահության տարիներին ընդունված հրամանագրերի զգալի մասը: