Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկում է երկրից վտարել ամերիկացի 35 դիվանագետի: Այդ մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա առաջարկել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից վտարել 31 դիվանագետի ու ևս 4 դիվանագետի Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից:
Բացի այդ, արտգործնախարարությունը առաջարկել է արգելել ամերիկացի դիվանագետներին՝ օգտվել մերձմոսկովյան հանգստյան տնից, ինչպես նաև Մոսկվայի «Դարոժնայա» փողոցում գտնվող պահեստից:
Նախօրեին պաշտոնական Վաշինգտոնն էր նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից արտաքսել ռուսաստանցի 35 դիվանագետի: