CNN-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել Մոսկվայում գործող անգլո-ամերիկյան դպրոցը, Միացյալ Նահանգների՝ դեկտեմբերի 29-ին սահմանած նոր պատժամիջոցներից հետո։
Մոսկվայում գործող դպրոցը ծառայում էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանությունների աշխատակիցների երեխաներին, որոնց բոլորի համար, ըստ CNN-ի, այն այլևս կփակվի։
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, կփակվի նաև ԱՄՆ դեսպանատան մերձմոսկովյան ամառանոցը։ Այս քայլը ևս հաջորդում է Միացյալ Նահանգների կողմից Մերիլենդում և Նյու Յորքում ռուսաստանցի դիվանագետներին ծառայած երկու համալիրների փակմանը, որոնք, ըստ Սպիտակ տան, ծառայեցվել են լրտեսական աշխատանքի։