Այս գիշեր հայ - ադբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, այնուամենայնիվ, մոտ 7 տասնյակ կրակոցներ հնչել են: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հաղորդմամբ՝ համեմատաբար հանգիստ է եղել նաև Ղարաբաղի սահմաններին: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
«Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: