Մատչելիության հղումներ

Մարդկանց ձնաբքից պաշտպանելու համար ԱԻՆ-ը ծավալել է հատուկ հենակետեր


Հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում:

Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաև զինվորական հոսպիտալ), Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված և մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG