Չեռնոգորիան միջազգային հետախուզում է հայտարարել երկու ռուսների և երեք սերբերի նկատմամբ, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել երկրի արևմտամետ կառավարությունը տապալելու փորձում:
Գլխավոր դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ այդ հինգ անձինք պատրաստվում էին սպանել վարչապետին հոկտեմբերին անցկացված ընտրությունների օրը: