Վրաստանի Սահմանադրական դատարանը երկրի Հիմնական օրենքին հակասող է ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի համաձայն՝ քաղաքացիների մոտ մինչև 70 գրամ մարիխուանայի հայտնաբերման դեպքում որպես պատժամիջոց ազատազարկում էր սահմանվում:
Սահմանադրական դատարանի պնդմամբ՝ մինչև 70 գրամ մարիխուանայի առկայությունը դեռ չի վկայում այս կամ այն քաղաքացու կողմից դրա իրացման մտադրության մասին:
Այս որոշումը Սահմանադրական դատարանը կայացրել է Վրաստանի օմբուդսմենի հայցի հիման վրա: