Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայաստանում հետզհետե ձևավորվող նախընտրական մթնոլորտն է, իշխանական և ընդդիմադիր դաշտերում տեղի ունեցող զարգացումները: Մամուլն անդրադառնում է կառավարության ստեղծած լայն լիազորություններով երկու հիմնադրամներին, Երևանի սառցակալած փողոցներին, այլ հրատապ թեմաների: Թերթերն ամփոփում են անցնող տարին տարբեր ոլորտներում: