Մատչելիության հղումներ

Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը սպանվել է Իտալիայի ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ


Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության մեջ կասկածվող անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է: Այս գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, Իտալիայի ոստիկանությունը Սան Ջիովաի կայարանի մոտ կանգնեցրել է Ամրիին փաստաթղթերը ստուգելու նպատակով, սակայն նա ատրճանակից կրակ է բացել՝ վիրավորելով ոստիկաններից մեկին: Ոստիկանների պատասխան կրակոցներից Ամրին սպանվել է:

«Ռոյթերզը» հաղորդում է, որ սպանվածի մատնահետքերը համընկել են Բեռլինում 12 մարդու կյանք խլած ահաբեկչության գործիք դարձած բեռնատարի խցիկում հայտնաբերված մատնահետքերին: Դեկտեմբերի 19-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նաև շուրջ հինգ տասնյակ մարդ էր վիրավորվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ հայտարարելով, որ 24-ամյա Անիս Ամրին, ով մինչ 2015-ին Գերմանիա տեղափոխվելը մի քանի տարի ապրել էր Իտալիայում, իրենց զինյալներից մեկն է:

Հարձակումից անմիջապես հետոԳերմանիայի անվտանգության ծառայությունները մի պակիստանցու էին ձերբակալել, սակայն պարզվեց, որ նա անմեղ է և նրան ազատ արձակեցին: Ավելի ուշ հայտարարվել էր, որ կասկածյալը թունիսցի Անիս Ամրին է և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG