Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ավելացել է առցանց հսկողության նոր մեխանիզմ. կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատում է, թեկանգնած է, որ կետից է սկսել ճանապարհը մաքրել և ուր է հասել:

Ըստ նախարարության, ներկայում GPS սարքավորումներով համալրված են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Սևանի տարածաշրջանների ճանապարհաշինական կազմակերպությունների ձյուն մաքրող և աղցան մեքենաները:

«Գործընթացը շարունակվում է, և շուտով համակարգին կմիանա հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներն սպասարկող բոլոր ճանշինների տեխնիկան», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG