Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն հավանություն տվեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին, որը կազմում է 97 388,4 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի։

Ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների կրճատմանը, անվտանգության ապահովմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, սարքավորումների արդիականացմանը,կորուստների կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը,ինչպես նաև՝ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար այլ աշխատանքների իրականացմանը:

Որոշման տեքստը տեղադրված է ՀԾԿՀ պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG