Մատչելիության հղումներ

ՀՀ օմբուդսմենն ու ՌԴ մարդու իրավունքերի հանձնակատարը համագործակցության հուշագիր են ստորագրել


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, Արման Թաթոյանն այսօր ընդունել է Տատյանա Մոսկալկովային: Հանդիպմանը քննարկվել են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին գործեր:

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը և Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջև համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG