Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Աթենքում հանդիպել է Հունաստանի նախագահին


Հունաստան պաշտոնական այցի շրջանակում այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել պատմական ամուր հիմքի վրա ձևավորված երկու բարեկամ պետությունների հարաբերություններն ավելի ակտիվացնելու և խորացնելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG