Բեռլինում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, կան տասնյակ վիրավորներ։
Հիշեցնենք, բեռնատարը մխրճվել է Սուրբ Ծննդյան մարդաշատ տոնավաճառներից մեկի մեջ։ Առայժմ հստակ չէ` արդյո՞ք տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե՞ թիրախավորված հարձակում: Հետաքննությունը դեռ շարունակվում է:
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, նրա կողքը նստած ուղևորը հիվանդանոցում մահացել է։ Ըստ ոստիկանության, վերջինս ազգությամբ լեհ էր:
Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Ազգային անվտանգության ծառայության աղբյուրը, հաղորդում են, որ վարորդն ամենայն հավանականությամբ փախստական էր՝ Աֆղանստանից կամ Պակիստանից:
Բեռնատարը պատկանում է լեհական ընկերության: Սեփականատերը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ մեքենան առևանգվել է:
Սպիտակ տունը դատապարտել է միջադեպը՝ հավանական համարելով «ահաբեկչական հարձակման տարբերակը» և ավելացրել, որ «սարսափելի միջադեպը թիրախավորում է մեր կյանքը»: