«Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը բացարձակապես Հայաստանի շահերից չբխող քայլ է, ես կարծում եմ, որ դա բանակցություններում Իլհամ Ալիևի դիրքերն ամրապնդող քայլ է», - «Ազատության» հետ զրույցում այսպես գնահատեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ շաբաթ օրը ՀԱԿ-ի համագումարում արած այն հայտարարությունը, թե «ԼՂ հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, գոյություն չունի»։
«Ինչո՞ւ է Հայաստանի առաջին նախագահը դա անում, ուղղակի սարսափելի է նույնիսկ մտածել։ Տեսեք նա նույնիսկ իշխանություններին մեղադրում է, ասում է՝ «Ձեր կողմնակիցները նույնիսկ մի կարգին չեն էլ խոսում փոխզիջումների մասին»։
Հարցին, թե ՀԱԿ առաջնորդի ելույթն արտաքին, թե ներքին լսարանի համար էր, Սաֆարյանը պատասխանեց. - «Բացառապես այդ ելույթն ուղղված էր արտաքին լսարանին։ Նա կարծեք թե Ռուսաստանին հասկացնել էր տալիս, որ «այ, տեսեք, Հայաստանի իշխանությունները բացահայտ չեն աջակցում կարգավորման ձեր տարբերակը և ահա ես միակն եմ, որ դա անում եմ»։ Ուզում է տպավորություն ստեղծել, խաղադրույք բերել, որ ինքը ռուսական շահերի բավարարմանը հակված քաղաքական գործիչ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ