Մատչելիության հղումներ

Թրամփը էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրեց Թեքսասի նախկին նահանգապետ Ռիք Փերիի թեկնածությունը


ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրեց Թեքսասի նախկին նահանգապետ Ռիք Փերիի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Թրամփի անցումային թիմը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Փերին նահանգապետի պաշտոնում բիզնես վարելու այնպիսի պայմաններ էր ապահովել, որոնք թույլ են տվել ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր և նվազեցնել էներգիայի գները:

Թրամփի շտաբը նշում է, որ նախարարի պաշտոնում Փերին նման մոտեցում է կիրառելու նաև երկրով մեկ:

Հանրապետական Փերին Թեքսասի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2015 թվականներին

Նա մասնակցել է նախագահական ընտրարշավին և քննադատել Թրամփին, սակայն մրցապայքարից դուրս մնալուց հետո սկսել է աջակցել Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG