Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրումներ արած երկրների առաջին հորիզոնականում է


Անցնող տարվա 9 ամիսներին Ադրբեջանի ներդրումները Վրաստանի տնտեսությունում կազմել են շուրջ 434 միլիոն դոլար, ինչն անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ ավելին է 9.6 տոկոսով։

Նշենք, որ Ադրբեջանը Վրաստանի տնտեսություն ներդրումներ արած երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ Երկիր ներդրումների շուրջ 33 տոկոսը Ադրբեջանն է կատարել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքիան է։ Այդ երկիրը Վրաստանի տնտեսությունում անցնող տարվա 9 ամիսներին շուրջ 111 միլիոն դոլար է ներդրել, երրորդ հորիզոնականում Լյուքսեմբուրգն է։ Այս փոքրիկ եվրոպական երկիրը մեր հարևան պետության տնտեսության մեջ շուրջ 52 միլիոն դոլարի ներդրում է կատարել։

Բացի Ադրբեջանից, Թուրքիայից և Լյուքսեմբուրգից անցնող տարում Վրաստանի տնտեսությունում շոշափելի ներդրումներ են կատարել նաև Չեխիան, Չինաստանը, Նիդերլանդները, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Պանաման և Կիպրոսը։

Հավելենք, որ բոլորովին վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլին չի բացառել Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը կառավարող ընկերության բաժնետոմսերի մասնակի վաճառքի հավանականությունը։ Կորպորացիան, հիշեցնենք, տնօրինում է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը։

Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում և հավանական գնորդն ադրբեջանական «Սոկար» պետական նավթային ընկերությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG