Մատչելիության հղումներ

Զանգվածային ձերբակալություններ` Ստամբուլի համալսարանում


Բողոքի ակցիա Ստամբուլի համալսարանի առջև՝ ընդդեմ զանգվածյին ձերբակալությունների, 3-ը նոյեմբերի, 2016թ․
Բողոքի ակցիա Ստամբուլի համալսարանի առջև՝ ընդդեմ զանգվածյին ձերբակալությունների, 3-ը նոյեմբերի, 2016թ․

Թուրքիայի դատախազությունն Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալելու լիազորություն է ստացել անցած հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում: Անկարան հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում է Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ըստ «Անադոլու» գործակալության ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալելու նպատակով երկրի 12 շրջաններում գործողություններ է իրականացնում: Ձերբակալվածների թվում են նաև համալսարանի դոցենտներ և պրոֆեսորներ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին պաշտոնական մեղադրանք են առաջադրել և ԱՄՆ իշխանություններից պահանջում են նրան արտահանձնել:

Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր մասնակցության մասին պնդումները: Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է շուրջ 32 հազար մարդ, աշխատանքից հեռացվել շուրջ 100 հազար պետական ծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG