Մատչելիության հղումներ

Հայաստանում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Լարսի անցակետը բաց է մարդատար մեքենաների համար


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG