Ուզբեկստանում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի պաշտոնակատար, նախկին վարչապետ Շավքաթ Միրզիյոևը:
Ուզբեկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր Տաշքենդում հրապարակած նախնական տվյալների համաձայն, Միրզիյոևը շուրջ 15 միլիոն քվե է ստացել, ինչը կազմում է ընտրության մասնակիցների ընդհանուր թվի 88 տոկոսը:
Առաջինը Ուզբեկստանի նորընտիր նախագահին հեռախոսով շնորհավորել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: